Պայթյուն Սիրիայի Աֆրին քաղաքում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին քաղաքի շուկայի տարածքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ըստ տեղեկությունների՝ 9 մարդ զոհվել է ևս 30-ը վիրավորվել են։ Մի շարք վիրավորների առողջական դրությունը ծանր է։ Նրանց մեջ կա նաև 2 երեխա։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը։
Տեղի ունեցածի հետևանքով նաև հրդեհներ են բռնկվել։ Սոցցանցերում պտտվում են պայթյունից տեսանյութեր, սակայն դրանց իսկությունն առայժմ պարզված չէ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում քուրդ զինյալների դեմ 2018թ. իրականացրեցին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որի հետևանքով նահանգը անցավ Թուրքիայի բանակի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում