Բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի սարքավորումներ է նվիրել զինվորական հոսպիտալին
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին:
Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ:
Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին: Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաև կայազորային հոսպիտալներ:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին
- Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
- Կարեն Վարդանյանի հերթական նվերը հունիսի 1-ի առթիվ
- Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին