Թրամփը Մեգան Մարքլին խորհուրդ է տվել ԶԼՄ-ների քննադատությունը սրտին մոտ չընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին խորհուրդ է տվել սրտին մոտ չընդունել լրագրողների կողմից իրեն ուղղված քննադատությունները։ Այս մասին հայտնում է The Hill-ը: ԱՄՆ նախագահի խոսքով, մամուլն իսկապես անարդար է արքայազն Հարրի կնոջ նկատմամբ:
«Ես նայեցի նրա հարցազրույցն ու նկատեցի, թե ինչպես է նա ամեն ինչ անձնապես ընդունում», - ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների ղեկավարը կարծում է, որ նա պետք է մի փոքր կոշտ լինի և ուշադրություն չդարձնի լրատվամիջոցների հարձակումներին:
Միևնույն ժամանակ, Թրամփը նաև նշել է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքից առաջ ինքը ծանոթ չի եղել Մեգանին:
Թրամփը Սասսեքսի դուքս Հարրիի մասին ասել է․ «նա լավ երիտասարդ է»:
«Ցանկացած կին, հատկապես երբ նա հղի է, բավական խոցելի է», - ասել է Թրամփը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան