ԻՊ-ն հաստատել է իր առաջնորդի մահը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահն ու ներկայացրել նրա հաջորդին։ Եվրանյուզի հաղորդմամբ, ԻՊ առաջնորդ է նշանակվել Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրայշին։
Հաղորդագրությունը ներկայացվել է աուդիոձայնագրության տեսքով խմբավորման անունից նախօրեին, չնայած դեռ կիրակի էր ԱՄՆ-ն հայտարարել այն մասին, որ Սիրիայում հատուկ գործողության ընթացքում ալ-Բաղդադին ոչնչացվել է։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գործողության ընթացքում սպանվել են ևս վեց գրոհային, այդ թվում չորս կին, իսկ ալ-Բաղդադին իր երկու երեխաների հետ իրեն պայթեցրել է։
Նա դեռ կենդանության օրոք էր ասել, որ ալ-Հաշեմի ալ-Կուրայշին իր հաջորդն է լինելու։
Աբու Բաքր ալ-Բաղդադիին հետևել են մի քանի տարի։ 2011 թվականին Վաշինգտոնը նրա գլխի համար առաջարկում էր 10 միլիոն դոլար, իսկ 2017-ին՝ արդեն 25 միլիոն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը գաղտնազերծել է այն շանը, որ «շան պես սպանեց» Աբու Բաքր ալ-Բաղդադիին
- Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո «Իսլամական պետությունը» նոր առաջնորդ է ընտրել
- Թրամփը պատմել է ԻՊ առաջնորդի ոչնչացման գործում ՌԴ դերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում