Վարդանյան. Զարմանում եմ՝ ինչու Ստամբուլյան կոնվենցիան կարող է այս աստիճան մեծ արձագանք առաջացնել
«Ազգային ժողովի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիան չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով, այն պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել, որպեսզի դրվի, պետք է անցնի որոշակի գործընթաց՝ կառավարություն, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը ԵԽ անդամ է և որոշակի առումով պետք է ընթանա այն ճանապարհով: Միաժամանակ հավելեց, որ խոսքը չի գնում որևէ գործընթացի մասին:
«Ես զարմանում եմ, թե ինչու կոնվենցիան կարող է այս աստիճան մեծ արձագանք առաջացնել: Հավատացնում եմ ձեզ, շատ ավելի կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,- նշեց Վ. Վարդանյանը:
Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, ցանկացած միջազգային պայմանագրի վավերացում պետության ինքնիշխանութան դրսևորման կաևորագույն տարրերից մեկն է:
Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նա տեղեկացրեց, որ այսօրվա աշխատանքային հանդիպումը խնդրել էր համապատասխան պատվիրակությունը:
Հանդիպումը որոշվել էր կազմակերպել առանց լրագրողների մասնակցության: Վ. Վարդանյանն ասաց, որ քննարկել են աշխատանքային հարցեր՝ կապված Հայաստան- Եվրոպայի խորհուրդ համագործակցությանը, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիայի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (լրացվում է)
- Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- «Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
- Զարուհի Բաթոյանը դատի է տվել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացուն
- Քայլերթ Արարատում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին