Փարաքար գյուղի մոտ տեղի ունեցած վթարից տուժել է 14-ամյա երեխա
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ Հ., ծնված 1996 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ոււղևորները՝ Հռիփսիմե Ս.-ն (ծնված 2005 թ.) և Գարեգին Ղ.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում