Առողջապահության ոլորտի բյուջեն 2020 թ-ին կաճի 21.7%-ով
2020 թվականին պետական բյուջեի նախագծով ակնկավում է առողջապահության ոլորտին հատկացնել 109 մլրդ դրամ, ինչը շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2020թ. առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականություն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
- 2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին
- 2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ
- 2020 թվականի պետական բյուջեով ոստիկանությանը նախորդ տարվանից ավելի գումար կհատկացվի
- Շարունակվում է պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը
- «2020 թվականի համար ևս ծրագրվում է իներցիոն պետական բյուջե»