Կենդանաբանական այգու տնօրինության վարքագիծը կասկածելի է թվում մարդկանց
Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների հոշոտված լինելու մասին տեղեկատվությունը մարդկանց մոտ շատ հարցեր են առաջացրել։ Ինչպե՞ս պատահեց, որ մի քանի րոպեում հոշոտեցին երեք կենդանիներին և որևէ ձևով կանխել այդ հաձակումը չհաջողվեց։ Միթե այգում մշտական պահակներ չկան, որ մինչ կենգուրուների ազատավանդակ հանսելը նկատեին շների ոհմակի գալը, սա խոսում է այն մասին, որ կենդանաբանական այգու ոչ մի կենդանի այս պահին պաշտպանված չէ։
Շատ հարցերի տեղիք է տվել նաև կենդանիների հոշոտված մարմինների մասին վկայող որևէ լուսանկար լրատվամիջոցներին չներկայացնելու փաստը։
Panorama.am-ի զանգերին այգու տնօրինությունից շարունակում են չպատասխանել։
Կենդանաբանական այգու տնօրինության վարքագծի կասկածելի լինելու մասին իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը.
«Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ
Կենդանաբանական այգու պրեսս ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ լուսադեմին թափառող շները մուտք են գործել Կենդանաբանական այգի և հարձակվել երեք կենգուրուի վրա, որի արդյունքում արձանագրվել է կենգուրուների անկում: Պատճառը, ըստ Կենդանաբանական այգու, ցանկապատի բացակայությունն էր, որը պիտի ապահովեր Երևանի քաղաքապետարանը: Կենդանաբանական այգու մի աշխատակից, թե վոլոնտյոր էլ «արդարանում» էր, թե չեն վնասազերծել շներին, որ հանկարծ նոր օրենքով չդատվեն:
Ուրեմն էսպես. լիկբեզ 1` օրենքը ինքնապաշտպանության համար որևէ պատիժ չի նախատեսում և գոնե կենդանաբանական այգու աշխատակիցը դա պիտի իմանար: Եթե չգիտի` պարզ չի, թե ինչ է անում էդտեղ:
Լիկբեզ 2. Ձեր վարքագիծը այլևս դառնում է խիստ կասկածելի և մենք խիստ հետևողական կզբաղվենք Կենդանաբանական այգով, ու կփորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում այդ այգում ու ստացվող բավականին լուրջ դրամաշնորհները որտե՞ղ և ինչպե՞ս են ծախսվում:
Ու ընդհանրապես, դեռ պետք է պարզել` շները ինչպե՞ս են մտել տարածք. Իսկ գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք, հետագայում անկում ապրած կենգուրուների համար «եվրոփոխհատուցում» ստանալու համար:
Կոչ եմ անում նաեւ քաղաքապետին` հանձնարարել պատկան կառույցին` Կենդանաբանական այգու «լույսն» ու «ստվերը» ուսումնասիրելու համար: Այս պահին այսքանը»։
Նշենք նաև, որ քիչ առաջ տարավեց նաև այգում շների կողմից մուֆլոններ հոշոտման մասին լուրը։
«Լավ էլ ապրում են, երեկ կենգուրու, էսօր՝ մուֆլոն, տեսնես վաղը սիրտներն ի՞նչ կուզի
Հ․Գ․ շունը մարդու բարեկամն է, բայց ոչ երբեք կենգուրուի և մուֆլոնի, շարունակելի․․․»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Հովհաննես Շողիկյանը։
«Շները խի՞ պտի հարձակվեին հանգիստ կանգնած կենգուրուի վրա։
Հաստատ քարով, բոքսով խփել, կատաղացրել են։
Ո՞վ ա տեսել շունը հենց ընենց ինչ որ մեկի վրա հարձակվի։
Նույնիսկ կատուների վրա հարձակվելու պատճառը Թումանյանը մանրամասն բացատրել ա»,-հարցնում է օգտատեր Արտակ Պաստաֆարիան Գաբոյանը։
«Ինչ տնօրենը փոխվեց, գազանանոցի գազանների գլխին սև ամպեր կուտակվեցին, հերթով, տարբեր հանգամանքներում էն աշխարհ են գնում: Սավպադենիե՞- նե դումայու..»,-մեկնաբանում է օգտատեր Màrinè-ն։
«Սխալ են արել: Կենգուրոներին պետք է բռանցկամարտի մարզումեր անեին որ սենց չլիներ»,-գրում է Տիգրան Քեյանը։
«Ես մի տեսակ չեմ հավատում, որ էս 4 ամսեկան շները 3 կենգուրու են կերել»,-գրում է Դավիթ Գյուրջինյան օգտատերը՝ կից հրապարակելով այս հղումը։
«Էս էն շներն են, որ Մասիվից մեքենաների կողային հայելիներ էին գողացել ու վաճառել...»,-գրում է օգտատեր Կամո Մալխասյանը։
«Հա ու մի հատ արյան հետք էլ չկա, երեւի լվացվել են ուտելուց հետո»,-մեկնաբանում է մեկ ուրիշ օգտատեր։
«Դե հա, նկարից արդեն երևումա ինչ կատաղած տպեր են)) լավա տնօրենին չեն կերել)»,-գրում է Արմինե Սիմոնյան օգտատերը։
«Մինչև վիդեոն չտեսնեմ, չեմ հավատա»,-մեկնաբանում է Ինգա Էլոյանը։
Panorama.am-ը երեկ տնօրինությունից լուսանկարներ էր պահանջել՝ հավաստելու փաստը ընթերցողների համար՝ առանց դրանք հրապարակելու, մինչ օրս արձագանք չկա։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է