Արսեն Բաբայանի հետ շփման հեռախոսազրույցի արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։
Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։
Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան