ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն, որոնք արդեն մի քանի ամիս ստորագրահավաք են իրականացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, այսօր նաև Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում:
«Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արթուր Արամյանն ասաց, որ իրենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ունենք, որոնք նույնպես դեմ են Ստամբուլյան կոնվենացիայի վավերացմանը: Նրա խոսքով, ընտանեկան բռնությունների դեմ ներպետական օրենքները շատ լավ կարելի է աշխատացնել, օգտագործել:
Ստորագրահավաքին միացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով իր խմբակցության մյուս անդամներին նույնպես միանալ: Նա նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մեր ազգային արժեհամակարգին:
«Մենք ունենք ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն, դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն ուղղված է, ըստ էության, մեր ազգային արժեհամակարգը կործանելուն»,- ասաց Գ. Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով, այսօրվա Հայաստանում գործող օրենսդրությունը բավարար է, այլևս պետք չէ նոր նորմատիվ ակտ, որպեսզի կարողանան արդյունավետ պայքար մղել ընտանեկան բռնության դեմ:
«Այս կոնվենցիայի վավերացման նպատակը, ըստ էության, ոչ թե ընտանիքում բռնության կանխարգելումն է, այլ այդ անվան տակ այլ բարքեր Հայաստան ներմուծելն է, որին ԲՀԿ կտրականապես դեմ է: Մենք բոլորս մեծացել ենք ավանդական ընտանիքներում, պարտավոր ենք մեր երեխաներին էլ, սերունդներին է ժառանգել այդպիսի ընտանիք»,- ասաց Գևորգ Պետրոյսանը:
«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի տերերը շատ ուժեղ են, ամեն ինչ անելու են ճնշել Հայաստանին՝ որպեսզի վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:
«Մենք մի ձև ենք տեսնում, որ հնարավոր է այդ ամենի դեմն առնել՝ օր առաջ կազմակերպել ու պայքարել: Մենք ենք մեր երկրի տերը, և Հայաստանի քաղաքացիների հետ հաշվի են նստելու:
Այս փաստաթղթի վավերացումը նշանակելու է քաղաքական վախճան այն ուժի համար, ով որ վավերացնելու է այս փաստաթուղթը»,- ասաց նա:
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի խոսքով, կոնվենցիայում խիստ վտագավոր են այն կետերը, որտեղ կին և ամուսին հասկացությունները փոխվում են զուգընկերներ հասկացությամբ:
«Մեր Հանրապետոթյունում պետք է մերժվեն համասեռամոլական ընտանիքները, ոչ ավանդական հայկական ընտանիքները: Ավանդական ընտանիքը քայքայելու, Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու, հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը վերացնելու բոլոր ջանքերը պետք է անհապաղ ջախջախվել:
Ոզում են Հայաստան բերել սատանիզմ, պղծություններ, այլասերումներ, այս ամենն անընդունելի է բոլորիս համար: Ստամբուլյան կոնվենցիան գալիս է աղավաղելու, քանդելու ու քայքայելու մեր պետական հիքմերը: Չեմ պատրաստում իմ երկիրը թողնել ինչ-որ սատանիստների»,- նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այսօր կոնվենցիան կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
- Չախալյան. Մեզ խանգարող դեպքեր են եղել, բայց ուղղորդված
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- «Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
- Զարուհի Բաթոյանը դատի է տվել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացուն
- Քայլերթ Արարատում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- Ոստիկանություն. Չախալյանին բերման ենթարկելը կապ չի ունեցել ստորագրահավաքի հետ
- Հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա
- «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի