Robotex միջազգային մրցույթը՝ առաջին անգամ Հայաստանում
Դիջիթեք ցուցահանդեսից և ՏՏ համաշխարհային համաժողովից (WCIT 2019) զատ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) այս տարի ներկայացնում է ևս մեկ միջազգային նշանակության նախագիծ՝ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը։
ԱՏՁՄ հանրային կապերից հայտնում են, որ Robotex միջազգային միավորման այս մրցույթը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում։ Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:
«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում