«Հրապարակ». Անջրպետ է առաջարել վերնախավի և «ստորին օղակների» միջև
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի և «ստորին օղակների» միջև։ Ներքևներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետև վիրավորված են և կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։
Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց և աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջև։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում։