«Իրատես». Կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել
«Իրատես» թերթը գրում է. «Արարատի կոկորդիլոսասեր, կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել: Նորաշենի գյուղապետին մեծ աղմուկով հեռացնելուց հետո այս մարզպետին, ըստ տեղեկությունների, հրահանգել են քիչ երևալ ու քիչ խոսել, այլապես լուրջ սխալներն անպակաս են:
Իսկ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Նա անարգել կարողանում է ամեն տեղ խցկել իր մերձավորներին, իսկ ԽԾԲ-ն միշտ քննադատող այս իշխանության վերնախավն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում: Մարզի բնակիչների պնդմամբ, տպավորություն է, թե Գարիկ Սարգսյանի բոլոր գործողությունների առաջ կանաչ լույս են վառել, ու նա, ինչ խելքին փչում, այդպես էլ անում է: Ստացվում է` մարզերի զարգացման որևէ ծրագիր չներկայացրած այս իշխանությանը շատ էլ համապատասխան կադր է, ինչպես կուզի, մարզը կզարգացնի, մի օր կոկորդիլոս կբուծի, մյուս օրն էլ աղավնու նման օդ կթռցնի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում