Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (լրացվում է)
16:30
Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպումը փակ է եղել ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ ԱԺ պատգամավորներից մեկի հետ իմ զրույցի մասին, որն ասաց հետևյալը. «մենք ԵԽԽՎ պատվիրակությանը հարցրեցինք՝ ինչի՞ եք գաղտնի անում, ինչո՞ւ այս ամենը հրապարակային չի լինում, և ԵԽԽՎ պատվիրակությունը հստակ պատասխան տվեց. «գիտեք, ձեր իշխանություններն են ուզել, որ գաղտնի լինի»:
Նրա խոսքով՝ այս պահին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը խանգարում է մեկ անձ՝ ՍԴ նախագահը. «Հրայր Թովմասյանն է այս երկրում միայն խանգարում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Կոնվենցիայի վավերացումը Հայաստանում հիմք է դնելու մեծ հոմոֆոբիայի»։
Նաև նշեց, որ այս նախաձեռնությունը սկսում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բոլոր ուժերի համախմբման գործընթաց:
16:07
Ելույթ ունեցավ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ նշելով. «Կարող եմ արձանագրել, որ ՎԵՏՕ-ի ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օրոք քարոզչական կեղծիքի ողջ արշավը: Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը ստի, կեղծիքի և մանիպուլյացիայի վրա է հիմնված, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնակում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչության փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ լկտի ծաղր՝ բռնության իսկական զոհերի նկատմամբ»։
15:41
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ նշել էր. «ԵԽԽՎ-ից բանագնացներ են եկել, որպեսզի «համոզեն» ԱԺ պատգամավորներին և այլ պաշտոնատար անձանց կոնվենցիայի կարևորության մասին: Իրականում այս մարդիկ եկել են որպեսզի իշխանության ներկայացուցիչների հետ ճնշեն բոլոր այն պատգամավորներին, պաշտոնատար անձանց որոնք դեմ են ԼԳԲՏ համայնքի քարոզչության իրավական հիմք հանդիսացոող կոնվենցիայի վավերացմանը: Այս մարդիկ Հայաստանի Հանրապետության դեմ են և մենք այսօր դրա մասին բարձրաձայն կխոսենք ԵԽԽՎ պատվիրակության հայաստանյան գրասենյակի առջև»։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որը ժամանալ է Հայաստան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման