Վահե Գուլանյանն այլևս չի ցանկանում լինել «Սևան» ազգային պարկի» տնօրեն
«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել և ուղարկել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի խորհրդին: Խորհուրդն իրավունք ունի հիմնավոր մերժել կամ բավարարել դիմումը:
Panorama.am-ի հետ զրույցում Վահե Գուլանյանն ասաց, որ իր որոշման պատճառն այն է, որ ցանկանում է տեղափոխվել բիզնես ոլորտ:
«Բավարար ժամանակ է, ինչ աշխատել եմ, ինչ պետք էր անել Սևանի համար, արել եմ: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը որպես այդպիսին, կայացած կառույց է, մասնագիական, վարչական անձնակազմը, համոզված եմ, ամբողջությամբ փոխարինում են ինձ»,- նշեց նա:
«Սևան» ազգային պարկի» տնօրենի խոսքով, Սևանի խնդիրներն ուսումնասիրված են, գույքագրված, որոշումները կայացված են, հանձնարականները տրված են, խախտումներն արձանագրված են, մնում է միայն հաջորդ տնօրենը, ով էլ լինի, բարի կամք դրսևորի և աշխատի:
«Խնդիրներ կան, որոնք մեկ, հինգ, տասը տարում են լուծում ստանում, խնդիրներ կան՝ հարյուր, օրինակ, ունենանք այնպիսի Սևանա լիճ, ինչպիսին ի սկզբանե ունեցել են»,- նշեց նա:
Վ. Գուլանյանի խոսքով, մեկնարկը տրված է: Նա ասաց, որ ցանկացած պահի, երբ որևէ խնդիր առաջանա, ինքը պատրաստ է միջամտել:
Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է 2017թ. մայիսի 10-ից:
Հարակից հրապարակումներ`
- 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ՝ Սևանում իշխանի պաշարների վերականգնմանն ոլորտում
- Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 մլն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Փաշինյան
- Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան
- Կարինե Դանիելյան. Պաշտոնյաների հայտարարությունները, որ Սևանա լճի ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ
- Բարբարոս վերաբերմունք ենք ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ, որը ինտենսիվ ճահճացման վիճակում է․ Սեյրան Մինասյան
- Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
- Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
- Սևանա լիճն ամռան համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերից է
- Սևանա լճից ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
- Այս տարվա մեջ առաջին անգամ Սևանա լիճ ջրբացթողում է կատարվել
- «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել
- Վահե Գուլանյան. Սևանը տարիներ շարունակ փետրվարի կեսերին սառում է, մարտի վերջին բացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան