Պետդումայի խոսնակ Վոլոդինը կայցելի Հայաստան և կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ նիստին
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այցով կժամանի Հայաստան նոյեմբերի 4-5-ին: Այս մասին, ինչպես գրել է Regnum-ը, հայտնում է խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:
Վոլոդինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Regnum-ը, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 20-ին Բիշքեկում: Խորհրդարանականները քննարկել էին տարածքներում տիրող իրավիճակը, հավաքական անվտանգությանն ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու միջոցները, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրության մերձեցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին