Ես միտված, գիտակցված գնացել եմ BBC-ի հարցազրույցին. Մնացականյան
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ իրենք ունեն բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն։
«Մեր օրակարգը բավականին լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասաց նախարարը։
Լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին նաև BBC հեռուստաալիքին տված հարցազրույցից, ինչն նա պատասխանեց. «Ինձ քննադատում են։ Հարցազրույցի հետ կապված կան տարբեր մոտեցումներ ու մեկնաբանություններ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցազրույցը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով հեղինակությունը, կշիռը, նշանակությունն այդ տիպի հարցազրույցի։ Ես միտված, գիտակցված գնացել եմ դրան, որվհետև դա լավագույն առիթներից էր՝ ներգրավելու երկխոսության մեջ։ Կարելի է ասել՝ ինչու՞ այս ստորակետն այն ստորակետից հետո չդրվեց, բայց կասեմ, որ շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը բավականին լայն ճանաչում ստացավ Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որևէ փակուղի չենք տեսնում. ԱԳ նախարար
- ԱԳ նախարարը բացատրում է, թե ինչ է ցանկացել ասել BBC-ի հարցազրույցում «Լեռնային Ղարաբաղի մասին»
- Անուշ Սեդրակյան. BBC-ի հաղորդավարն ուղղակիորեն ասաց՝ դուք ընկղմվել եք առավելագույն գոռոզամտության և մեծամտության մեջ
- Սանասարյանը մեղադրում է Զոհրաբյանին, որ BBC-ի պատասխանով հաստատեց իր կոռուպցիոներ լինել
- Քաղաքագետ. Պետք է շնորհակալ լինենք BBC-ի հաղորդավարին, որ օգնեց ճանաչել մեր արտգործնախարարին
- Արտգործ նախարարը BBC֊ում. դատարկությունը դիվանագիտության տեղ
- «Սասնա Ծռեր»-ը պահանջում են պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին
- Մենք երբեք չենք շեղվել խաղաղ կարգավորման գործընթացից. Մնացականյան