Ինչպիսինն է Բենքսին
Սթիվ Լազարիդեսի սոցիալական կայքերում հայտնվել են սթրիթ-արտի բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի լուսանկարները՝ աշխատանքի պահին: Գազետա.ռու կայքը, հղում անելով CNN-ին, գրում է, որ բոլոր նկարներում Բեքսին մեջքով է, նրա դեմքը չի երևում:
Լազարիդեսը ծանոթացել է նկարչի հետ 1997 թվականին, այնուհետև 11 տարի եղել է նրա գործակալը: Լուսանկարների հրապարակումը նվիրված է դեկտեմբերի նրա՝ «Banksy Captured» գրքի հրապարակման հետ: Գրքում լինելու է Բենքսիի և նրա աշխատանքների շուրջ 500 նկար:
Նշենք, որ Բենքսին թաքցնում է իր ինքնությունն ու իրական անունը: Նրա կենսագրության վերաբերյալ բազմաթիվ վեճեր են գնում։ Վարկածները հիմնված են փողոցային տեսախցիկներից ստացված տեսագրությունների վրա։ Համաձայն այդ վարկածների՝ նա ծնվել է Միացյալ Թագավորությունում Ստրոուկի շրջակայքում 1974 թ. և նրա իրական անունը՝ Ռոբերտ, կամ Ռոբին Բենկս, կամ Ռոբին Գանինգհեմ է։
Նա հաճախ նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա նկարները հաճախ ունեն քաղաքական նրբերանգ, պատերազմի կամ այլ արդիական թեմաների և իրադարձությունների մասին են։ Նրա երգիծական փողոցային արվեստը և միտքը բորբոքող նկարները համատեղում են սև հումորն ու գրաֆիտին։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի «կապիկների խորհրդարանը» վաճառվել է ռեկորդային գնով
- Բենքսին Լոնդոնում բացել է գիշերային խանութ-թանգարան
- Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
- Christie's-ը վաճառում է Բենքսիի աշխատանքների պատճեները
- Ժորժ Պոմպիդու կենտրոնում գողացել են Բենքսիի նկարը
- Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան