Գոյայի գողացված նկարի մասին ֆիլմ կնկարահանվի
Բրիտանացի օսկարակիր դերասան Հելեն Միրենը կխաղա ռեժիսոր Ջոջեր Միչելլի նոր՝ «Դուքս» ֆիլմում, որը պատում է Լոնդոնի Ազգային պատկերասրահից Ֆրանցիսկո Գոյայի նկարի առևանգման մասին: kulturomania.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ ֆիլմը հիմնված է իրական պատության վրա, որը տեղի է ունեցել 1961 թվականին:
Այդ ժամանակ 60-ամյա վարորդ Քեմփտոն Բանտոնը պատկերասրահից գողացել էր Գոյայի՝ «Դուքս Վելլինգտոնի դիմանկարը» կտավը, ինչից հետո կառավարությունից պահանջել էր թույլ տալ տարեցներին անվճար դիտել հեռոստահաղորդումներ, ինչից դիմաց էլ կվերադարձներ նկարը: Պահանջն ուշադրության չարժանացավ, իսկ 1965 թվականին Բենտոնը վերադարձրեց նկարը: Սա Լոնդոնի Ազգային պատկերասրահի ողջ պատմության ընթացքում եղել է միակ գողության դեպքը:
Հայտնի է, որ ֆիլմում կխաղա նաև բրիտանացի դերասան Ջիմ Բրոդբենտը: Ֆիլմի սեցնարի հեղինակն է Ռիչարդ Բինը:
Նկարահանումները կսկսվեն 2020 թվականի հունվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան