Լոռեցյան. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը դեռ քննարկվում է
«Դեռ չի հրապարակվել Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրության կարգը: Ապահովելու ենք առավելագույն արդարություն, անաչառություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը՝ պատասխանելով հարցին, թե լավագույն մարզիկների ընտրության կարգի մեջ փոփոխություն լինելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ sms քվեարկությունը բացասաբար է ազդում ճիշտ ընտրության վրա:
Փոխնախարարը նշեց, որ իրենք էլ նմանատիպ կարծիք լսել են, sms ընտրության հետ կապված մտահոգություններ են հնչել:
«Այս պահին քննարկման փուլում է»,- ասաց Գևորգ Լոռեցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա