Կապանցիները գոհ են իրենց անկուսակցական քաղաքապետից
Միտումը նկատելու, որ Հայաստանում Երևանից բացի այլ քաղաքներ էլ կան, ցանկալի է, որ ձևական ու միայն «տոնական» չլինի։ Կապանում արված աշխատանքների մասին մեկամյա հաշվետվությունը մանրամասն ներկայացված է պաշտոնական կայքում։ Աշխատանքների ներկայացված ծավալը խոսուն է՝ կատարված աշխատանքը պիտի որ նկատելի լինի նաև կողքից։
Որոշեցինք կապանցիների հետ խոսել։
- Լավ քաղաքապետ է, լավ է նայում քաղաքը։ Հետո՝ շատ ուշադիր է. գնացել էր երաժշտական դպրոց, հարցրել էր՝ ցու՞րտ չէ, երեխաների մատները կմրսեն նվագելիս...։ Ու մի քանի օրից Երաժշտականի ջեռուցման հարցը լուծեց։ Բա մեր նոր կանգառները, կամուրջը...։ Լավ է աշխատում, ճիշտ ընտրություն ենք արել։
Հիշեցնենք՝ 2018թվի հոկտեմբերի 21-ին Կապանի քաղաքապետի ընտրություններում 10021 ձայնով քաղաքապետ ընտրվեց անկուսակցական 33-ամյա Գևորգ Փարսյանը, թեև Սյունիքի փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նարեկ Բաբայանի օգտին և մարզպետարանը, և կառավարությության որոշ անդամներ ուղիղ կոչեր էին անում։
Ինչևէ, մաքուր, լուսավոր քաղաք, փողոցներ, նոր կամուրջ, նոր կանգառներ՝ լուսանկարները ուղարկել են Կապանից։