Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է գազատարների և Սիրիայի հետ կապված հարցեր
Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսեց այն թեմաների մասին, որոնք Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Մասնավորապես, քննարկվել է միջազգային խոշոր նախագծերի իրականացումը՝ գազատարների, ինչպես նաև Սիրիայի մասով:
Պեսկովը հայտնել է, որ Սիրիայի հարցով Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստին, որը տեղի է ունեցել նախօրեին Ժնևում, դրական գնահատական է տրվել:
Եվս մեկ անգամ նշելով, որ «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն հենց իրենք ՝ սիրիացիները», հույս հայտնվեց, որ այս մարմնի աշխատանքը «կշարունակվի առանց երրորդ երկրների ճնշման»:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև մի շարք ներքին հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան