Մեր առաջնահերթություններից է քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը. Փաշինյան
«Մենք կարևորում ենք մեր երկրում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի անցկացումը»,- այս մասին նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին, որոնց թվում են եղել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերը, չինացի ջութակահար Նինգ Ֆենգը, ջութակահար Շուշան Սիրանոսյանը։
«Ինձ համար, մեր կառավարության համար մշակույթը քաղաքացիների հարաբերությունների որակական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կրթական կարևոր գործառույթ ունի: Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև կարևոր մշակութային բովանդակություն ուներ, և մեր կառավարության առաջնահերթություններից է մեր քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը, մշակույթին մոտեցնելը»,- ասել է Փաշինյանը։
Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին: Այն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, և համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատյանն ու Մանսուրյանը պլանավորում են ձայնասկավառակի ձայնագրություն
- Հայաստան են գալու աշխարհի լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում, փնտրում է աշխարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան