Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
ՀՀ Ազգային ժողովի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հավաքված ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան: Ակցիայի նախաձեռնող «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ասաց, որ եթե իրենց ձայնը, իրենց նախաձեռնած ստորագրահավաքին միացած ավելի քան 50 հազար քաղաքացու ձայնը լսելի չլինի, ստիպված դիմելու են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ թույլ տրված բոլոր միջոցներին:
«Հայաստանում ճանապարհներ կփակվնե, թե ոչ, կապված է միայն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել ցանկացող ուժից: Անհրաժեշտության դեպքում, եթե փորձեն հանկարծ վավերացնել, այո, ճանապարհներ ենք փակվելու, սկսվելու են համահայկական ակցիաներ: Ավելի լավ է հինգ օր ճանապարհներ փակել, որ այս չարաբաստիկ փաստաթուղթը չվավերացվի, փրկենք մեր սերունդներին այս պիղծ փաստաթղթից»,- հայտարարեց նա՝ դիմելով հավաքված ոստիկաններին:
Ոստիկաններից մեկն ասաց, որ Հայաստանում փակ ճանապարհներ չեն լինելու, իրենք գործելու են օրենքի սահմանում ու համապատասխան:
Ակցիայի մասնակիցներից Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը հարցով դիմեց ոստիկանին. «Օրինակ, եթե փակենք, քաշքշելո՞ւ եք մեզ: Այսինքն Փաշինյանին Նիկոլին կարելի՞ էր: Ուզում եմ հասկանալ՝ ինչ տարբերություն իմ ու Նիկոլ Փաշինյանի միջև, ինչու էր իրեն կարելի, իսկ ինձ՝ ոչ»:
Ոստիկանն արձագանքեց. «Որևէ տարբերություն չկա: Օրենքով սահմանված կարգով, եթե այլ քաղաքացիների իրավունքը սահմանափակվեց, բնականաբար, ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կկիրառի իր լիազորությունները»:
Հիշեցնենք, որ այսօր հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է անում: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այսօր կոնվենցիան կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- «Ժողովուրդ». Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերի ու դրանց հաղթահարման վերաբերյալ քննարկման օր ու ժամ է որոշվել
- «Հրապարակ». Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- «Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
- Զարուհի Բաթոյանը դատի է տվել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացուն
- Քայլերթ Արարատում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Ստամբուլյան կոնվենցիա+ Ամուլսար, կլիներ պերեդոզ. Նաիրա Զոհրաբյան
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- Հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա
- «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
- Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու որևէ պատասխանատվություն չկա. Նախարար
- Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան