«Black list». Ջիվան Ավետիսյանը ֆիլմ է նկարահանում բլոգեր Լապշինի պատմության մասին
Հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը սկսել է նոր՝ «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի աշխատանքները, որը նվիրված է լինելու ռուս-իսրայելացի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմությանն Ադրբեջանում, որը մեծ արձագանք էր ստացել: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է հենց Լապշինը:
Նա նշել է, որ այն պատմելու է նաև Ալիևի և Լուկաշենկոյի «կեղտոտ գործարքի մասին», Ադրբեջանի իշխանության ներսում խարդավանքների, իր նկատմամբ կատարած մահափորձի, իսրայելական զենքի առևտրով զբաղվողների և Ալիևի ռեժիմի միջև կապի և այլնի մասին:
Բլոգերը նաև խորհուրդ է տվել դիտել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը:
Նշենք, որ ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է հոկտեմբերին: Ֆիլմը պատմում է, որ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։
Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի, Ուկարիանյի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդ Լապշինը ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնվել Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Արբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Բանտում է մնացել 7 ամիս: 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան, ինչից հետո նա կարողացել է հեռանալ Բաքվից:
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին
- «Մարդիկ այստեղ ուժեղ են». Լապշինը պատմել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մասին
- Լապշին. Կովկասում ամենազարմանալի թանգարանը Հայաստանում է
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
- Ալեքսանդր Լապշին. Ադրբեջանական ռեժիմը վերացնում է, սպանում բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս
- Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին. Լապշին
- Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան
- Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի շապիկը՝ հայ զինծառայողի նկարով
- Լապշինը նշել է՝ ՄԻԵԴ-ում հաղթելու դեպքում գումարներն ինչպե՞ս կծախսի
- Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
- Լապշինը ճիշտ կանի՝ դիմի ՄԻԵԴ. Արա Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում