Ռոնալդուի մայրը դժգոհել է ֆուտբոլային մաֆիայից
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, դժգոհել է, որ ֆուտբոլային մաֆիան խանգարում է իր որդուն ստանալ մրցանակներ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերը ներկայացրել է SIC Noticias:
Նա հայտարարել է, որ եթե իր որդին լիներ անգլիացի կամ իսպանացի, ապա ավելի շատ «Ոսկե գնդակների» կարժանանար:
«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա պորտուգալացի է: Չգիտեմ՝ կստանա նա «Ոսկե գնդակ» այս տարի, թե ոչ, բայց ես չեմ հավատում»,- ասել է ֆուտբոլիստի մայրը:
Corriere dello Sport –ը հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ Ռոնալդուն կարժանան այս մրցաշրջանի «Ոսկե գնդակին»: France Football ամսագրի ներկայացուցիչը, որը զբաղվում է մրցանակների հանձնմամբ, իբր այցելել է Թուրին և ֆուտբոլիստի հետ քննարկել նրա կարիերայի ընթացքում վեցերորդ «Ոսկե գնդակը»:
«Ոսկե գնդակը» կայանալու է դեկտեմբերի 2-ին Փարիզում:
Հարակից հրապարակումներ`
- Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ
- Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից
- Քրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 700-րդ գոլը
- Ռոնալդուն պատմել է իր հսկայական ֆինանսական կարողության մասին
- Ռոնալդուն Մեսսիին անվանել է լավագույն ֆուտբոլիստը նրանց մեջ, ում դեմ ինքը խաղացել է
- Ռոնալդուն բացատրել է իր և Մեսսիի տարբերությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա