Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա. Ռ. Խաչատրյան
«Ցավոք, Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա՝ տարբեր կուսակցությունների համար, տարբեր ժամանակահատվածներում, ընտրություններից առաջ կամ հետո»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու։
«Կարծում եմ, որ քաղաքապետարանն այս պահին կայացրել է որոշում, որի մասին ես կխոսեմ քաղաքապետի հետ՝ կհասկանանք մեր անելիքները։ Այնպես է, որ ես միշտ լինելու եմ այգու կողքին, օգնելու եմ, օժանդակելու եմ, կան մշակված ծրագրեր թե քաղաքապետի, թե միջազգային գործընկերների հետ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնում լինել չլինելու հարցն էական չէ իր համար, որքան որ հեռանկարային համագործակցությունը քաղաքապետարանի հետ. «Դա երկուշաբթի պարզ կդառնա։ Ուրիշ բան է, որ հրաժարական պահանջում է մարդկանց խումբ, որն անհասկանալի միտում ունի, անձնական ու շահադիտական կամ այլ միտում, ու այլ բան է, երբ փոխքաղաքապետն է առաջարկում իմ հրաժարականը, ով կարծում է՝ ընդհանուր շահերից ելնելով՝ ճիշտ քաղաքականություն է»։
Ինչ վերաբերում է շների հարձակմանը՝ նա ասաց. «Այգու աշխատակիցները ինքնակազմակերպվեցին այսօր, ես իրենց չեմ հորդորել, ապացուցելու համար, որ կա այդ խնդիրը, այգուն անհրաժեշտ է պարիսպ՝ պաշտպանվելու համար, եթե անգամ դա կարժենա իմ հրաժարականը»։
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերի ընթացքում թափառող շները կենդանաբանական այգու երեք կենգուրուի և երեք մուֆլոնի են հոշոտել։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են
- Կենդանաբանական այգու տնօրենը դադարեցրեց լիազորությունները
- Փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- Կենդանաբանական այգու տնօրինության վարքագիծը կասկածելի է թվում մարդկանց
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում