HBO-ի սերիալից հետո Չեռնոբիլ այցելուների թիվը ռեկորդային է
Այս տարվա 10 ամսում Չեռնոբիլ է այցելել 107,6 մարդ, ինչը 74,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինտերֆաքսի հաղորդմամբ, տվյալները ներկայացրել է Ուկրաինայի մեկուսացված գոտու կառավարման պետական գործակալությունը:
Այցելուների մեծ մասը՝ 80 տոկոսը, եղել են արտասահմանից՝ Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Գերմանիա, ԱՄՆ, Չեխիա: Նշվում է, որ այցելությունների աճը գրանցվել է գարնանից, պատճառը «Չեռնոբիլ» սերիալն է:
«Չեռնոբիլ»-ը ամերիկյան HBO ալիքի և բրիտանական Sky ընկերության համատեղ աշխատանքն է։ Մինի սերիալի պրեմիերան կայացել է մայիսի 6-ին։ Հինգ մասանոց հեռուստապրոյեկտը պատմում է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած ողբերգության մասին։
Վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը: 4-րդ էներգաբլուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ռեակտորը: Վթարի արդյունքում մթնոլորտ էր արտանետվել 50 միլիոն կյուրի ռադիոակտիվ նյութ: Մարդիկ Չեռնոբիլում ենթարկվել են մի քանի անգամ ավելի ուժեղ ճառագայթման, քան Հիրոսիմայում: Պաշտոնական տվյալներով, համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկի՝ Չեռնոբիլի աղետի պատճառով տուժել է մոտ 5 միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի
- Չեռնոբիլը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել
- Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում
- Չեռնոբիլի անտառանյութը՝ ցեզիումով, վաճառվում է աշխարհով մեկ
- Չեռնոբիլը կփակվի զբոսաշրջիկների համար