ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել
ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային նիշի՝ 23 տրիլիոն դոլար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համապատասխան տվյալները ուրբաթ հրապարակել է ֆինանսների նախարարությունը՝ ամենօրյա հաշվետվության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, ԱՄՆ պետպարտքը 2017 թվականի ՀՆԱ-ի 108 տոկոսից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117 տոկոսի:
ԱՄՆ ներկայիս պարտքային խնդիրները 2007-08 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ժառանգությունն են: Այդ ժամանակից ի վեր երկիրը մի քանի անգամ ստիպված է եղել բարձրացնել պետական պարտքի շեմը: Ամեն անգամ այդ պատճառով սրվում են քաղաքական բանավեճերը դեմոկրատների ու հանրապետականների միջև:
Բարաք Օբամայի նախագահության 8 տարում ԱՄՆ պետպարտքն աճել է գրեթե 9 տրիլիոն դոլարով և հասել 20 տրիլիոն դոլարի: Ամերիկացի տնտեսագետները կարծում են, որ այդ թիվը 2026 թվականին կարող է հասնել 30 տրիլիոն դոլարի: