Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են
«Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է»,- այս մասին տեղեկացնում է այգու ֆեյսբուքյան էջը։
«Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն:
Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում»,- հայտնում են այգուց։
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերի ընթացքում թափառող շները կենդանաբանական այգու երեք կենգուրուի և երեք մուֆլոնի են հոշոտել։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու տնօրենը դադարեցրեց լիազորությունները
- Փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- Կենդանաբանական այգու տնօրինության վարքագիծը կասկածելի է թվում մարդկանց
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը