Ամուսնանալ՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա
Վրաստանում զույգի պսակադրության արարողությունը կայացել է ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա: sputnik-georgia.ru-ն գրում է, որ իրենց լուսանկաները նորապսակները՝ Տորնիկե Լոմտաձեն ու Տիկո Կոչիաշվիլին արդեն հրապարակել են համացանցում և անմիջապես հայտնի դարձել: Օգտատերերը կիսվել են տպավորություններով՝ նշելով, որ արարողությունը գեղեցիկ է, նաև զարմացել են երիտասարդների քաջության վրա:
Հարսը լուսանկարներից մեկի հետ գրառում է արել. «Մենք ապրենք: Մենք անսահմանության մեջ էինք՝ հասնելով երկինք»: