«Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը
«Մենք ստեղծում ենք ազգային աջակենտրոն կուսակցություն»,- «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նշեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսության հիմքում ազգային պետության կառուցումն է, իսկ աջակենտրոն նշանակում է, որ իրենց համար կարևոր է առաքինությունը, կրթութունը, աշխատանքը, այդ ամեն ինչի միջոցով բարեկեցիկ երկրի, տնտեսության կառուցումը և ամեն ընտանիքում բարեկեցության, համերաշխության, սոցիալական արդարության հաստատումը:
«Մենք այս պահին, բնականաբար, ստեղծում ենք արտախորհրդարանական կուսակցություն, այս պահին մենք դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը, որը չի նշանակում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո շարունակելու ենք ընդդիմություն լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Եթե ընտրողը մեզ ու մեր քաղաքական գործընկերներին կտա գերակշիռ քվե, մենք այդ ժամանակ կդառնանք իշխանություն: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է ի վերջո գալ իշխանության և որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագիրը: Բայց մենք չենք սպասելու մինչև դառնանք իշխանություն, մենք մեր քաղաքական ծրագիրը սկսելու ենք իրականացնել լինելով նաև ընդդիմություն, դրա հնարավարությունը կա»,- ասաց Ա. Չալաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան