Հայ-չինական պայմանավորվածություններ՝ մշակույթի ոլորտում
Հայաստանի և Չինաստանի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ` մշակույթի, հրատարակչական գործի փոխանակման և համագործակցության ուղղությամբ:
Պայմանավորվածության համաձայն` Չինական մշակույթի թարգմանության և ուսումնասիրությունների աջակցության ցանցը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնում են չինական և հայկական դասական, մանկական, ճանաչողական գրականության թարգմանության և հրատարակման, միմյանց երկրներում տարածման և հանրայնացման աշխատանքները:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի՝ հոկտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ժամանակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ չինական կողմի առաջարկով կստեղծվի քաղաքակրթությունների հարթակ՝ մշակույթների ուսումնասիրման, փոխանակման և փոխճանաչելիության համար: Առաջիկա 5 տարիներին կողմերը ակտիվորեն կիրարկանացնեն այս նպատակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի ակադեմիական ուսումնասիրությունների, կրթության և փոխճանաչելիության համար:
Մեծ ուշադրություն կդարձվի մանկական գրականության թարգմանության և միմյանց երկրներում տարածման ուղղությամբ: Կմշակվի գրադարանային համագործակցության ծրագիր: Հայկական կողմը առաջարկել է մանկական գրականության հրատարակման ժամանակ ներգրավել երկու երկրների երեխաներին` նրանց վստահելով գրքերի փոխադարձ նկարազարդումները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան