Հանրային խորհուրդը որևիցե պտուղ չի տվել, անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին: Նիստը դռնփակ է անցել և օրակարգի մասին մանրամասներ նախապես հայտնի չեն եղել:
Նիստի ավարտից հետո վարչապետը հեռացավ:Մանրամասներ նիստից ներկայացրեց ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա փոխանցմամբ՝ քննարկվել են հարցեր,որոնք հնչել են պատգամավորների կողմից:
Մասնավորապես հարց է հնչել Հանրային խորհուրդի հետագա ճագատագրի հետ կապված:
Սիմոնյանն իր անձնական կարծիքը հայտնեց՝ նշելով. «Ես համարում եմ , որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Դուք տեսնել այդ կառույցի որևէ գործողություն: Կա լրագրող որ կնշի , թե այդ կառույցն ինչ գործողություն է արել, արդյո ՞ք այդ կառույցը չի գործել նախկին իշխանությունների հետ հարաբերություններ ունենալով: Երբ նայում ես կառույցի պատմությանը, տեսնում ես,որ այն որևիցե պտուղ չի տվել»,- ասաց Ալեն Սիմոնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան