IPhone X սմարթֆոն շահելու հնարավորություն «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի արդյունքում
Ամերիաբանկը մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդները, ովքեր նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն:
Ամերիաբանկից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:
Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:
Գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի ScaleUp-ը՝ միջազգային փորձի փոխանակման և համագործակցության հարթակ
- Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղն իր հաճախորդների համար հատուկ առաջարկներ ունի
- Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել
- Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3
- Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի Ինովացիոն գործընկեր
- «Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս
- Ամերիաբանկը ֆինանսական միջնորդ՝ responsAbility ընկերության կողմից 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարքում
- Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ