Կոնգրեսականը մեղադրել է Թրամփին սիրիական նավթահանքերի զավթման մեջ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և կոնգրեսական Թուլսի Գաբբարդը մեղադրել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Սիրիայի նավթահանքերը գրավելու մեջ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում տալով Fox News-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնգրեսականը շեշտել է, որ ամերիկացի զինվորները նախ և առաջ պետք է ապահովեն ազգային անվտանգությունը և պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Գաբբարդի կարծիքով՝ Թրամփը «փոխել է այդ կարգը»։
Գաբբարդը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ առաջնորդը նախկինում մտադրվել էր զինծառայողներին վերադարձնել հայրենիք, բայց իրականում նա նրանց թողել է Սիրիայում ոչ թե ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու, այլ նավթահանքերը պաշտպանելու համար, որոնք Միացյալ Նահանգներին չեն պատկանում:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն հավելել է, որ նավթային գործերում բանակի ներգրավվածությունը «անարգում» է Միացյալ Նահանգների զինված ուժերին:
«Դրանք էներգետիկ ռեսուրսներ են, որոնք պատկանում են սիրիացի ժողովրդին», - ասել է Գաբբարդը և հավելել,- «Այդպիսի գրավումը սիրիացիներին զրկում է այն հիմնական ռեսուրսից, որը նրանց պետք է ոչ միայն գոյատևելու, այլ նաև սեփական կյանքը կառուցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները