Հայկական և ռուսական շոու-բիզնեսի արտիստները՝ Իոսիֆ Կոբզոնին նվիրված երևանյան բարեգործական հուշ-երեկոյին
Dvin Music Hall-ում երեկ՝ նոյեմբերի 3-ին, հատուկ հուշ երեկո էր` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Բարեգործական բնույթ կրող համերգի ընթացքում ելույթ ունեցան ճանաչած արտիստներ` ներկայացնելով հայ կոմպոզիտորների սիրված գործերը: Հատուկ այս իրադարձության կապակցությամբ Հայաստան էին ժամանել նաև Իոսիֆ Կոբզոնի կինն ու դուստրը` Նինել և Նատալյա Կոբզոնները:
Համերգի կազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր, ինֆորմացիոն հովանավոր՝ all.me թվային հարթակ: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
«Նման բարեգործական համերգ իրականացնելու միտքը ծագել էր հենց Իոսիֆ Կոբզոնի կողմից: Երկու տարի առաջ միասին Մոսկայում արեցինք առաջին համերգը, որը կրկին ուներ բարեգործական նպատակ, և նա հայտարարեց, որ իր երազանքն է կազմակերպել նման համերգ նաև Հայատանում: Ի դեպ, այս օրը շատ սիմվոլիկ է ընտրված, քանի որ այսօր կլրանար Իոսիֆ և Նինել Կոբզոնների ամուսնության 48-ամյակը: Երաժիշտներն ու երգիչները սիրով համաձայնվեցին մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված այս համերգին»,-նշեց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը` հավելելով, որ Կոբզոնի ընտանիքի անդամներն էլ մեծ ոգևորությամբ են ընդունել Հայաստանում նման միջոցառում անցկացնելու միտքը:
Համերգի հանդիսավարներն էին Նազենի Հովհաննիսյանն ու Դմիտրի Բաբաևը, ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոչփյանի ղեկավարությամբ, Արամեն, Մարիամ Մերաբովան, Արա Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կամո Սեյրանյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնան, Միշան, Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոնա Ռուբենյանը, Էռնա Միրը, Me Project-ը և Ռուսաստանից ժամանած երգչուհի Սաթի Կազանովան:
Վերջինը նշեց, որ մեծ սիրով է համաձայվել մասնակցել Երևանում կայացած բարեգործական երեկոյին:
«Երբ ստացա համերգին մասնակցելու հրավերն ու իմացա, որ այն նվիրված է Իոսիֆ Կոբզոնին, միանգամից` առանց վայրկյան անգամ մտածելու, համաձայնվեցի մասնակցել: Ինձ համար պատիվ է լինել այս բեմում` մյուս բոլոր տաղանդավոր երաժիշտների կողքին: Ետնաբեմում ուշադիր լսում էի բոլոր ելույթները, այնքան էի հուզվել, որ քիչ էր մնում բաց թողնեի իմ ելույթը: Միայն հայերը կարող էին այդքան հուզական երգել Իոսիֆ Կոբզոնի երգերը»,-նկատեց երգչուհին:
Նշենք նաև, որ all.me միջազգային կազմակերպությունը, որի գլխամասը գտնվում է Իռլանդիայում, հանդիսացել է ինֆորմացիոն հովանավոր:
Հարակից հրապարակումներ`
- all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի և թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում
- all.me-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՏՄ տրանզիտային ներուժի բարձրացմանը
- Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը գնել են all.me-ի առևտրային հարթակից՝ ME թոքենի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան