Իրաքում Իրանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել
Մեկ գիշերվա մեջ 3 ցուցարարներ սպանվել են Իրաքի Քերբելա քաղաքում՝ Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակման արդյունքում։ Այս մասին AFP-ին ասել է երկրի դատաբժշկական դեպարտամենտի ղեկավարը:
Նշվում է, որ ցուցարարները հաղորդել են, որ կիրակի ուշ երեկոյան Իրանի դեսպանության շենքը շրջապատող բետոնե պատնեշները քանդել են, կախել Իրաքի դրոշները և ներկով գրել «Քերբելան ազատված է, Իրան՝ դուրս»: Ցուցարարների զայրույթը, ինչպես հաղորդվում է, ուղղված է Իրաքի քաղաքականությանը Թեհրանի միջամտության դեմ:
Անվտանգության ուժերը օդ են կրակել՝ ամբոխը ցրելու համար, որոնք քարեր են նետել և անվադողեր այրել շենքի շուրջը։ Երբ բազմությունը մեծաել է, սկսել են ցուցարարների նկատմամբ կիրառել հրազեն և արցունքաբեր գազ։
Հոկտեմբեր 1-ից Իրաքում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր ավելի քան 250 մարդ է սպանվել։ Պաշտոնյաները դադարել են զոհերի թիվը տրամադրել:
Իրաքում համաժողովրդական բողոքի ցույցերը վերադարձել են նոր զայրույթով ՝ պահանջելով «արմատական և իրական փոփոխություն» Իրաքի առաջնորդներից: Մարդկանց զայրույթը կապված է երկրում բարձր կոռուպցիայի, գործազրկության հետ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ է հաստատված։ Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դիմակայել են գիշերային պարետային ժամին Բաղդադում: Զինվորականները պահանջել են, որ ցուցարարները դուրս գան Թահրիրի հրապարակից մինչև կեսգիշեր: Անվտանգության ուժերի կողմից Կարբալայում նստացույցը ցրելու ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել:
Այս ամիս Բաղդատում ու միր քանի այլ քաղաքներում բողոքի ցույցերի արդյունքում սպանվել է մոտ 200 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։
Այս բողոքի ակցիաները կրկին փոթորկում են Իրաքը՝ 2 տարի համեմատաբար հանգստից հետո։
Նշենք, որ Իրաքում համաժողովրդական բողոքի ցույցերը սկսվեցին՝ պահանջելով «արմատական և իրական փոփոխություն» Իրաքի առաջնորդներից: Մարդկանց զայրույթը կապված է երկրում բարձր կոռուպցիայի, գործազրկության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան