Հոնկոնգում հակակառավարական ցույցերն ու բռնությունները շարունակվում են
Հոնկոնգի «City Plaza» առևտրի կենտրոնի մոտակայքում տղամարդը դանակով հարձակվել է ցուցարարների վրա: Արդյունքում վիրավորվել է վեց մարդ: Կոնֆլիկտի պատճառը քաղաքական բանավեճն է եղել: Վիրավորների թվում է եղել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից շրջանային խորհրդի անդամ պատգամավորը։ Հարձակվողը կծել է նրա ականջը:
Հարձակումից հետո, մինչև ոստիկանության ժամանումը, հանցագործին դաժանորեն ծեծի է ենթարկել ամբոխը: Հինգ տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ծանր վիճակում են:
Նույն օրը ոստիկանությունը գործողություն իրականացրեց ցուցարարների դեմ Հոնկոնգի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկի «New Town Plaza»-ի տարածքում:
Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ հակակառավարական ցուցարարները անկարգություններ ձեռնարկեցին առևտրային կենտրոնի հարևանությամբ գտնվող Շա Թին մետրոյի կայարանում: Ոստիկանները ներխուժեցին կենտրոն և, զենքով սպառնալով ցուցարարներին և գնորդներին, ձերբակալեցին մի քանի մարդու և նրանց տարան հարցաքննության:
Դիմակավորված ցուցարարները փորձեել են ճանապարհները փակել բարիկադներով, իսկ արմատականները քարեր և մոլոտով կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կրկին կիրառել է արցունքաբեր գազ, ինչպես նաև ջրցաններ: Վերջին տվյալների համաձայն ՝ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 17 մարդ:
Նշենք, որ Հոնկոնգի իշխանություններն անցած շաբաթ արդեն իսկ պաշտոնապես հետ են վերցրել օրենքի այն բանաձևը, որի պատճառով էին այստեղ սկսվել համատարած ցույցերը: Հիշեցնենք, որ այդ բանաձևն օրենքի վերածվելու դեպքում Հոնկոնգի բնակիչներին կարող էին դատարանների առջև կանգնեցնել Չինաստանում: Ընդդիմությունը վստահ էր, որ այդպիսով Պեկինը փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հոնկոնգի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան