«...ապա՝ ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»
Առաջիկա հինգշաբթի օրը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրավիրել է ՀԽ նիստ, որտեղ 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու մեր հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ: Այս մասին տեղեկացնում է Վազգեն Մանուկյանը:
Նա անդրադարձել է իր նկատմամբ հարձակումներին. «դրանք ինձ շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի:
Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Քաղաքական պայքարում շատ հզոր պետք է լինես, որ թույնով ու ատելությամբ չլցվես
- Վազգեն Մանուկյան. Հիմա Հրայր Թովմասյանը պայքարում ոչ թե պաշտոնը պահելու, այլ ՍԴ-ն անկախ պահելու համար
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է
- Վազգեն Մանուկյանը հիշեցրեց՝ վերջանում են բանակցությունները, պատերազմների հավանականությունը մեծանում է
- «Հրապարակ». Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչև եկող տարվա ապրիլ
- Ստեփան Դանիելյան. Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան