Ֆրանսիայում գողերը մեքենայով ներխուժել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված եկեղեցի
Ֆրանսիական Օլորոն-Սենտ-Մարի քաղաքում անհայտ անձիք ավտոմեքենայով ճեղքել և անցել են միջնադարյան Սենտ-Մարի եկեղեցու դուռը, որից հետո սկսել են կողոպուտը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Republique des Pyrenees.-ին: Եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հանցագործները մեքենայի առջևի մասում փայտ են դրած եղել, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը նույնպես միջնադարյան ժամանակաշրջանի է: Դրանից հետո նրանք անցել է ճաղավանդակի միջով և մտնել եկեղեցական իրերով լի սենակ: Քաղաքապետի խոսքով, հանցագործները գողացել են ոսկե զարդարանք, իսկ առարկաների մի մասը կոտրված են եղել:
Գողերը մեքենան թողել են դեպքի վայրում և թաքնվել մյուս մեքենայի մեջ: Ներկա պահին ոստիկանները որոնում են հանցագործներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան