Հետազոտություն. Ամենահանրահայտ դերասաններն ԱՄՆ-ում
Ջենիֆեր Էնիսթոնը գլխավորել է ամենահանրահայտ ամերիկյան դերասանների ցանկը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին վկայում է MVPindex վերլուծական ընկերության հրապարակած նյութը։ Ընկերությունը հետևել է Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի և YouTube-ի օգտատերերի նախընտրություններին 2019 թվականի հոկտեմբերի 22- 29-ը։ Երկրորդ տեղում Դուեյն Դուգլաս Ջոնսոնն է։ Հնգյակում են Լիլի Ռեյնհարթը, Կամիլա Մենդեսը և Գաբրիել Յունիոնը։
Ընկերությունը կազմել է նաև ամենահանրահայտ կատակերգական դերասանների ցանկը։ Դրանում ընդգրկվել են Ռոլանդ Փաուելը, Ջո Ռոգանը, Դերիլ Լինն Հյուլին, Դեսի Բենքսը և Քոլին Բելինջերը։ Ամենահանրահայտ սերիալներն են «Ռիվերդեյլը», «Կրքի անատոմիան», «Քայլող մեռյալները», «Սպունգ Բոբը» և «Շատ տարօրինակ գործերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան