ՀՀ պարալիմպիկ մարզիկները Դուբայ 2019 աշխարհի առաջնությանը կմասնակցեն` հին գույքով, բայց ֆիզիկական լավ վիճակով
Հայաստանի պարալիմպիկ 3 մարզիկներ կմասնակցեն Դուբայ 2019 պարա-ատլետիկայի աշխարհի 2019-ի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 7-ից 15-ը։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են մոտ 130 երկրների ներկայացուցիչներ։ Տղաներն այսօր առավոտյան արդեն մեկնել են Դուբայ։
Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ և միաժամանակ Հայաստանի Փյունիկ հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը Panorama.am-ին ասաց, սա լինելու է վարկանիշային մրցություն և, հույս ունեն, որ տղաները լավ հանդես կգան և իրավունք կստանան հաջորդ տարի մասնակցելու Տոկիո 2020 պարալիմպիկ խաղերին։
«Տղաները մասնակցելու են սայլակավազքին։ Պետք է ջանքեր թափենք՝ Տոկիոյի պարալիմպիկ խաղերի մասնակցություն ձեռք բերելու համար՝ չնայած սայլակներն այդքան լավ վիճակում չեն։ Նոր սայլակները բավական թանկարժեք են՝ 5000 եվրոյից են սկսվում»,-ասաց Հակոբ Աբրահամյան։
Նշենք, որ Դուբայ 2019 աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցությունը ֆինանսավորել ու բոլոր ծախսերը հոգում է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։ Պետության կողմից ֆինանսավորում չի տրամադրել։
Դուբայ մեկնող մարզիկներից Հայկ Ղափկարյանը, գնահատելով իրենց շանսերը, Panorama.am-ին ասաց, որ բավական մարզվել են։
«Մեդալների մասին չենք ուզում խոսել, քանի որ այն բավական թանկ հաճույք է։ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն չունի այդ հնարվորությունները, որ Հայաստանի պարալիմպիկ մարզիկներն ինտենսիվ մարզումներ անեն ամբողջ տարին և 3-4 անգամ միջազգային մրցումների մասնակցեն։ Դրա համար մենք չենք ակնկալում մեդալներ, բայց կփորձենք գոնե Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճենք։ Մենք մեր ֆիզիկական վիճակով շատ լավ ենք, բայց չունենք նորմալ գույք, օրինակ ժամանակակից սայլակ։ Սայլակի առավելությունը կազմում է հաջողութան գրեթե 50 տոկոսը», - ասաց Հայկը։
Մասնակիցներից Սմբատ Կարապետյանն առաջին անգամ է մասնակցելու այսպիսի մեծ սպորտային միջոցառման՝ աշխարհի առանության, սակայն մասնակցել է Սոչիում կայացած կիսամարաթոնին ու այնտեղ գրանցել է լավ ցուցանիշներ։ Մեր մյուս մասնակիցն էլ Ստաս Նազարյանն է, որն արդեն 5-րդ անգամ է մասնակցում պարալիմպիկ խաղերի։
Նշենք նաև, որ նախօրեին մարզիկները ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատանը ներկա էին էմիրաթական դրոշի օրվա միջոցառմանը, որի ժամանակ էլ դեսպանության կողմից նրանց հանձնվեց մասնակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան