Մահացել է երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն
80 տարեկանում Շվեյցարիայի Ժենոլյե քաղաքում մահացել է ֆրանսիաշվեյցարիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է AFP-ն: Մահվան պատճառները պարզվում են:
Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակը ծնվել է 1939 թվականի Ֆրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի Սուլակ-սյուր-Մեր քաղաքում: nv.am կայքը գրել է, որ նա հայկական ծագում ունի, ծնվել է հայ գաղթականի ընտանիքում:
Ապագա երգչուհու կարիերան սկսվում է պատահական: 19 տարեկանում Մայտենան Europe 1 ռադիոկայանում մասնակցում է «Աստղերի ծնունդ» մրցույթին՝ փոխարինելով իր հիվանդ քրոջը: Հաղթելով մրցույթում՝ 1963 թվականին Մարի Լաֆորեն գրում է իր առաջին երգը, որը կոչվում է «Les vendanges de l’amour» («Սիրո խաղողի հավաքման ժամանակ»): 1963 թվականին Մարին ձայնագրում է մյուս երգը:
1960 թվականին Լաֆորեն կատարում է առաջին քայլը կինոյում: Քրոջ հետ թատրոն ունկնդրելու ժամանակ նրան նկատում է ռեժիսոր Ռենե Կլեմանը և առաջարկում նկարահանվել իր նոր դետեկտիվ՝ «Վառ արևի վրա» ֆիլմում: Խաղալով հերոսուհու կերպարում Ալեն Դելոնի հետ, Լաֆորեն կարճ ժամանակում մեծ ճանաչում է գտնում և 1960-ական թվականներին ստանում բազմաթիվ նոր դերեր: 1961 թվականին ամուսնանում է Ժան-Գաբրել Ալբիկոկոյի հետ՝ նկարահանելով իր մի քանի աշխատանքներում՝ ներառյալ «Ոսկեձույլ աղջիկը», ինչպես նաև Օնորե դը Բալզակի համանուն նովելում: Այդ ֆիլմից հետո նրա մականունը դառնում է Լաֆորե:
Վերջին 30 տարիների ընթացքում Մարի Լաֆորեն հանդես չի եկել համերգներին սոլո կատարումներով, նա իրեն նվիրել է թատրոնին և կինոյին: 1999 թվականին Լաֆորեն մարմնավորելով Մարի Կալասի դերը՝ հաղթում է մրցույթում: 1990-ականների սկզբներին նա սեփական երգերով թողարկել է ձայնասկավառակ և զբաղվել լրագրողությամբ: 2005-ին 30 տարվա դադարից հետո նա վերադառնում է երաժշտական ասպարեզ, համերգով ներկայանալով Բուֆ-Պաիզեն թատրոնում:
Սովետական Միությունում Մարի Լաֆորեն երգչուհու ճանաչում ստանում է 1960-ականների վերջին: 1970-ական թվականներին «Հորիզոն ամսագրի և երաժշտական ռադիոհաղորդող Վիկտոր Թաթարսկիի շնորհիվ: Նրան ԽՍՀՄ-ում ճանչում են բերում «Manchester et Liverpool», «Viens, viens», «Mon amour, mon ami», «Ivan, Boris et moi» (ավելի ուշ կատարվել են Էդիտա Պյեխայի և Ալլա Իոշպեի կողմից) և այլ միջազգային հիթեր: «Manchester et Liverpool» երգի երաժշտությունը կատարվել է Ֆրանկ Պուրսել նվագախբի կողմից և ամեն օր ներկայացվել հեռուստատեսային «Ժամանակ» ծրագրում, 1968 թվականից մինչև 1981 թվականի փետրվար և 1990 թվականի հուլիսից մինչև 1991 թվականի օգոստոսը: 2015 թվականից երաժշտությունը հնչում էր նաև Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն ռուսական դաշնային հեռուստաալիքի եղանակի տեսության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան