Նյու Դելիում ծխամշուշից շնչահեղձ են լինում
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը, քաղաքային իշխանության խոսքով, այս տարի ամենաբարձր նիշին է հասել: Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքը գտնվում է ծանր թունավոր ծխամշուշի մեջ, օդի աղտոտվածությունը պաշտոնապես ընդունվել է կյանքի համար վտանգավոր: Հայտարարված է արտակարգ դրություն, բնակիչներին տվել են շնչադիմակներ:
Օդի աղտոտվածության պատճառն է մեքենաների ու արդունաբերական արտանետումները, տեղի ֆերմերների կողմից վառվող տերևների ծուխը: Իրավիճակը սրվել է վերջին օրերի տեղացած անձրևներից հետո:
Տեղի բնակիչները նշում են, որ շնչահեղձ են լինում:
«Մենք կարծում էինք, որ անձրևից հետո եղանակը կլավանա, դրա հետ միասին նաև աղտոտվածության մակարդակը: Բայց դեռ այդպես չէ»,- ասել է բնակիչներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին