Դավիթ Շահնազարյան. Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն Արցախի դեմ է. yerevan.today
«Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը խոսել է վերջին շրջանում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ներքաղաքական զարգացումների, Արցախի բանակցային գործընթացի, հոկտեմբերի 27-ի գործին և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Խոսելով Արցախի խնդրի մասին,Դավիթ Շահնազարյանն ասել է. «Այս իշխանությունը իր կառավարման առաջին իսկ փուլից սկսեց թիրախավորել թե՛ Արցախը, թե՛ Արցախի կազմավորման ու պետականության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցած գործիչներին: Փաշինյանի բոլոր գործողությունների թիրախում Արցախն է»:
Անդրադառնալով, Սահմանադրական դատարանի ու ՍԴ-ի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է.«Նիկոլը կենաց մահու կռիվ է տալիս ՍԴ-ի նախագահի աթոռի համար: Նա ամեն քայլի գնում է ՍԴ-ի նախագահի դեմ, չնայած ամեն անգամ պարտվում է: Փաշինյանն իր համար գերխնդիր է նաև այն, որ Քոչարյանը բանտից դուրս չգա»:
«Տեսնում եք, որ Փաշինյանն էլ չի ասում, որ ինքը ժողովրդի վարչապետն է: Նա հասարակական այն լայն հենարանն արդեն չունի, դրա համար իր հենարանը դարձնում է ուժային կառույցները, որպեսզի շարունակի սկսած ռեպրեսիաները: Եթե կա մեկ օղակ, որը չի ենթարկվում իրեն, դա արդեն խնդիր է իր համար: Նա բազմաթիվ քրեական հանցագործություններ է կատաարում»,-ասել է քաղաքական գործիչը:
«Բայց Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերն ապարդյուն են լինելու: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Շուտով, երբ նրանց բերողները կհամոզվեն, որ նա չի կարողանում առաջադրանքը կատարել, իրադրությունը կփոխվի»,-ամփոփել է նա՝ նշելով, որ դիմադրության կենտրոններ կան, որոնք մոտ ապագայում կհամակարգվեն, ինչի արդյունքում այլընտրանքային միավորներ կլինեն,- նշել է Շահնազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան