«Ադեկվադ»-ի ղեկավարդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
«Ադեկվադ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Մեր իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են չկատարել իրենց պարտականությունները:
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցնակցնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:
Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:
Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:
Սպասենք ԱԱԾ-ի պատասխանին և հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ևս քրեական գործ չհարուցելու դեպքում այս հարցի վերջին հանգրվանը լինելու է Փաշինյանի կողմից այդքան չսիրված ու շրջափակված ԴԱՏԱՐԱՆԸ:
Ոչ ոք չի պլստալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան