Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ դեռ նորություն չկա. Գարեգին Բաղրամյան
Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընթացակարգային գործընթացներով պայմանավորված նույնիսկ հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա:
«Եթե նույնիսկ լինում է հայտ կամ սակագնի վերանայում, դա համար կա նախատեսված հայտի ուսումնասիրության օրենքով սահմանված որոշակի ժամկետ։ Ցանկացած դեպքում, երբ Հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։
Նա նշեց, որ բավական երկար ժամկետային առաջարկ են արել սակագնի և հիմա դա քննարկման փուլում է: «Այդ առաջարկները, որոնք արել ենք, ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չի կարող լինել»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի