Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Panorama.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից:
Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հոկտեմբերի 31-ից հայտարարված է հետախուզում:
Նա որպես մեղադրյալ է ներգրավված ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան