Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը
Այս տարի արդեն երկրորդ անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել։ Այս մասին գրել է Jnews կայքը։ Երեկ երեկոյան, ժամը 19:00-ի սահմանում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն էր իր ֆեսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչպես են ավերել վանքը։ Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։
Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին այս տարվա ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քերական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:
Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող 13-րդ դարով թվագրվող Վանք կամ Ճգնավոր մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան